Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետո
 |tert.am|
13:04 - 20 հունիսի, 2024

Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետո |tert.am|

tert.am: Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասաց Պետրոսյանը։

Նա չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա հրավիրվող մամուլի ասուլիսին։

Հիշեցնենք, որ hունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո հայտնի դարձավ, որ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Իրավապահ մարմիններն այնուհետև հայտնեցին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Սուրեն Պետրոսյանը։

Բագրատ Սրբազանը երեկ անդրադարձել է Սուրեն Պետրոսյանն առևանգվելու մասին լուրերին և հայտարարել, որ Սուրեն Պետրոսյանն իրեն խնդրել է, որ մի քանի օրով արտերկիր մեկնի․ «Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ինչ է իրականում տեղի ունեցել և որոշելու, թե այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ»։

Լրագրողների հարցին, թե Պետրոսյանը բացատրություն տվե՞լ է, որ եթե իրեն տարել են, ինչ են պահանջել, Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Ըստ իր ներկայացման, ուղղակի ուզել են դուրս պահել ամսի 12-ին մասնակցելուց կամ ընդհանուր շարժումից: Հունիսի 12-ի առավոտյան շատ մարդկանց են հեռաձայնել, հրավիրել են ինչ-որ հատուկ տեղ, ԱԱԾ կամ այլ տեղ, այդ թվում նաեւ Սուրեն Պետրոսյանին, ըստ իր պատմելու: Ինքն առավոտյան չի գնացել, բայց երեկոյան իրենք են մոտեցել Սուրեն Պետրոսյանին և սև մեքենայով երկու հոգով, և մի քանի հոգի էլ այլ կողմերից, նստեցրել են մեքենան և տարել են Հրազդան, ինչ-որ առանձին տեղ»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել