Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
 |tert.am|

Ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան |tert.am|

tert.am: Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու։ Այս մասին ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մայիս ամսին տեղի ունեցած հավաքներին ու զարգացումներին։ Նրա խոսքով՝ մայիսին չթողեցին  ու չգնացին, հակառակը՝ պայքարը շարունակեցին։ «Այո, մարդիկ ցանկանում են կիսել հաղթանակի դափնիները, բայց հրաժարվել սխալների կամ ձախողումների պատասխանատվությունն ընդունելուց, ես այդպիսին չեմ։ Ինձ համար հաղթանակի դափնին մեկն է՝ մեր արժանապատվության և պետության պատվի վերականգնումը, մեր արժեքների վերականգնումը։ Այո, պատասխանատու եմ նաև գործված սխալների, թերությունների, մարտավարական սխալների համար։ Դրանք էլ իրենց պատճառներն ունեն, բայց ոչ պատճառաբանությունները։ Սա  չեմ ասում՝ ինքնարդարացում փնտրելու համար։ Ես տեսնում եմ ճանապարհը, որը սկսել ենք և պետք է ավարտվի հաղթանակով, այլընտրանք չկա»,- ասել է Սրբազանը։
21:48 - 04 նոյեմբերի, 2024
Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումն ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի դիմաց

Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումն ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի դիմաց

Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումն ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի դիմաց։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում հայ-ադրբեջանական կանոնակարգի՝ նախագահի ստորագրման կապակցությամբ:  Գառնիկ Դանիելյանի կարծիքով՝ Ադրբեջանն ունի պլան մինիմում և պլան մաքսիմում․ «Մաքսիմումի մեջ Ադրբեջանը հայտարարում է Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի մասին, իսկ պլան մինիմումի մեջ մտնում է այս խայտառակ սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը, որով ուզում է հատվածային սահմանազատում անել, և դրանով ինչքան հնարավոր է կտորներ վերցնել, կցել Ադրբեջանին, դրա տակ չկան քարտեզներ, չկան հիմքեր։ Հիմա այս պահին Ադրբեջանն ինչ ունի քաղելու, քաղում է, եթե քարտեզ չկա դրված հիմքում, ձգտելու է առավելապաշտական նկրտումների», - նշեց պատգամավորը։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։ Այսօր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հրամանագիր ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը  Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը՝ այստեղ։
17:49 - 25 հոկտեմբերի, 2024
«Պատասխանատվության ժամը հեռու չէ». Բագրատ սրբազանն Աժ-ում ելույթ ունեցավ
 |azatutyun.am|

«Պատասխանատվության ժամը հեռու չէ». Բագրատ սրբազանն Աժ-ում ելույթ ունեցավ |azatutyun.am|

azatutyun.am: Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խորհրդարանում ելույթ է ունեցել։ Նա մասնակցում է Անկախության հռչակագրի թեմայով ընդդիմության հրավիրած լսումներին։ «Այո՛, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարն այս անպատիվ ընթացքը կանգնեցնելու և մեր պետականությունը վերականգնելու մասին է»,- Աժ ամբիոնից հայտարարց Բագրատ սրբազանը։  Շարժման առաջնորդը նշեց, թե իր սկսած պայքարի արդյունքում է կանգնել իշխանության հաջորդ ծրագիրը, հետաձգվել սահմանզատման ու սահմանագծման կանոնադրությունը, որ շուտով խորհրդարանում քննարկվելու է։ «Այո՛, մենք այս պահին չհաջողեցինք կանգնեցնել Կիրանց-Ոսկեպարի հատվածի հանձնման աղետը, բայց, կարծում եմ, այս ընթացքում հաջողեցինք կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացքը, որը պարունակում էր, այսպես կոչված, անկլավների հանձնում ու նոր տարածքների զիջում, և այս աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսվում էր ստորագրել մայիս-հունիս ամիսներին, ինչու չէ, նաև Ադրբեջանի պարտադրած սահմանադրական փոփոխությունների դավադիր ծրագիրը», - հայտարարեց Գալստանյանը։ Բագրատ սրբազանը դիմեց Փաշինյանի թիմակիցներին, թե պատասխանատվության ժամը մոտ է։ «Պատասխանատվության ժամը հասնելու է և, վստահեցնում եմ, այն հեռու չէ։«Այո՛, մենք այս պահին չհաջողեցինք կանգնեցնել Կիրանց-Ոսկեպարի հատվածի հանձնման աղետը, բայց, կարծում եմ, այս ընթացքում հաջողեցինք կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացքը, որը պարունակում էր, այսպես կոչված, անկլավների հանձնում ու նոր տարածքների զիջում, և այս աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսվում էր ստորագրել մայիս-հունիս ամիսներին, ինչու չէ, նաև Ադրբեջանի պարտադրած սահմանադրական փոփոխությունների դավադիր ծրագիրը», - հայտարարեց Գալստանյանը։
15:41 - 17 հոկտեմբերի, 2024
Լարված իրավիճակ՝ դատախազության մոտ. ոստիկանները վերցրին Փաշինյանի խրտվիլակը, հրմշտոց սկսվեց
 |news.am|

Լարված իրավիճակ՝ դատախազության մոտ. ոստիկանները վերցրին Փաշինյանի խրտվիլակը, հրմշտոց սկսվեց |news.am|

news.am: Գլխավոր դատախազության դիմաց, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման աջակիցները, իրավիճակն ինչ-որ պահի լարվեց: Ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի խրտվիլակն էին բերել, սակայն ոստիկանները վերցրին, ինչի արդյունքում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշոց սկսվեց:  Սրբազանը ոստիկանությանը կոչ արեց. «Էդքան մի տանջվեք, տղե՛րք, էս մարդը ձեզ էլ է հանձնելու, ինչպես հանձնեց Արցախի ձեր գործընկերներին»։ Լրագրողների հետ զրույցում շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ բերման ենթարկվածներ այս պահին չկան։ Ցուցարարներն իրենց հետ բերել էին մետաղադրամներ, որոնց մի կողմում Նիկոլ Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ Իլհամ Ալիեւինը: Նրանք մետաղադրամները նետեցին ոստիկանների ուղղությամբ: Նշենք, որ շարժման անդամներն ու աջակիցները ՀՀ դատախազության շենքի մոտ հանդիպում են պահանջում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանը հայտնեց, որ Գլխավոր դատախազության ինչ-որ ներկայացուցիչ պատրաստ է եղել ընդունել իրենց ընդունարանում՝ առանց լրատվամիջոցներին։ «Թույլ տվեք չծիծաղել։ Սա ձև չէ շփման: Այս մարդիկ երես առ երես հանդիպելու դժվարություն ունեն, որևէ պաշտոնյա առաջին հերթին կոչում ունի իր կյանքն ապահովող քաղաքացիների գումարներից ստացած հասույթով հանդերձ այդ քաղաքացիներին պատասխան տալու»,-հայտարարեց սրբազանը՝ ընդգծելով որ գործերն այսպես թե այնպես ընդունարանում են հանձնելու ու այնտեղ որևէ մեկի կարիքը չկա։ Սրբազանը հավելեց, որ այսօրվա ընդունարանն այն տեղն է, որտեղ այս պահին բողոքի ակցիա է անցկացվում, իսկ ընդունողն էլ իրենք են։ «Հետևաբար, եթե պաշտոնյայի, ծառայողի գիտակցությունն ունեք, ուրեմն վար իջեք ու պատասխանը տվեք այն հարցրերի, որոնք մենք այստեղ ներկայացրել ենք։ Այս գործերն ուղղված են հենց ՀՀ գլխավոր դատախազին, ու նա հենց պետք է պատասխանի։ Մենք սպասում ենք հենց նրան»,– հայտարարեց Բագրատ սրբազանը։ Նշենք, որ «Սրբազան պայքար» շարժումը պահանջում է երկու քրեական գործ հարուցել, մեկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մյուսը` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման դեմ։ Հանցագործության մասին հաղորդումները  փոխանցվել են Դատախազությանը, ակցիան ավարտվել է: Լուսանկարը՝ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից 
14:29 - 09 հոկտեմբերի, 2024
Պահանջում ենք քրեական վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ. Բագրատ Սրբազան
 |tert.am|

Պահանջում ենք քրեական վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ. Բագրատ Սրբազան |tert.am|

tert.am: Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար: Այս մասին Դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը: «Պետք է գործընթաց սկսել Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ ցեղասպան Ադրբեջանի ղեկավարի և նրան հանցակիցը եղած ՀՀ վարչապետի հանդեպ: Այսօր 2 գործ ունենք հանձնելու դատախազությանը, միևնույն ժամանակ հասկանալով, որ մեր երկրում որևէ ինստիտուտ չի ծառայում պետությանը, այլ ծառայում է քաղաքական իշխանությանը, այլապես մինչ այսօր հանցագործությունների շղթան գնահատական կստանար նաև իրավական դաշտում: Երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,-ասաց նա։ «20 րոպե Ժամանակ ենք տրամադրում և պահանջում ենք՝ գլխավոր դատախազը իջնի և բացատրություն ներկայացնի այս գործընթացի վերաբերյալ: Մեզ համար ողջամիտ ժամանակից հետո եթե չարձագանքեն, մեր գործընթացն այստեղ կշարունակվի»,- ասաց Բագրատ Սրբազանը:
12:39 - 09 հոկտեմբերի, 2024
Բագրատ Սրբազանը Հանրայինի ուղիղ եթերով քաղաքացիներին հրավիրեց կիրակի օրվա հանրահավաքին

Բագրատ Սրբազանը Հանրայինի ուղիղ եթերով քաղաքացիներին հրավիրեց կիրակի օրվա հանրահավաքին

Երեկ հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը երթով շարժվում է դեպի Հանրային Հեռուստաընկերություն՝ եթեր պահանջելու։ Հանրային հեռուստաընկերությունից հայտնել էին, որ շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։ Ավելի ուշ շարժման առաջնորդների և Հանրային հեռուստաընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, համաձայն որի՝ նախատեսված ուղիղ եթերի ընթացքում Բագրատ Սրբազանը 12 րոպե ունեցավ ուղերձ հղելու համար, տեղի ունեցավ նաև հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ։ Նա, ուղերձով դիմելով ժողովրդին, հայտարարեց առաջիկա կիրակի օրը նախատեսվող հանրահավաքի մասին։ Նա նշեց՝ կշարունակեն պայքարը, որ «դարձել է որոշակի իմաստով նաև իշխանության վախերի ու սարսափների արտահայտողը»։  Բագրատ Սրբազանը նշեց՝ իրենք այլընտրանք չունեն, քան հաղթանակը, քանի որ «իշխանությունները և նրա ղեկավարը սպառել են անխտիր բոլոր հնարավորությունները»։   Դիմելով ժողովրդին՝ նա նշեց. «Ժամանակն է սթափվելու։ Հանձնվել է Արցախը, հանձնվել են տարածքներ մեր մարզերի սահմանային գրեթե բոլոր գոտիներից…հազարավոր զոհեր, դիմացը դեռ պահանջներին ենթարկվելու տրամադրություն գոյություն ունի, կեղծ խաղաղության մուրացիկ պայմանագիր կնքելու ցանկություն ու ձգտում, պարզապես լավ ապրելու կեղծ պատրանքային առաջարկներ՝ մոռանալու համար մեր հայրենիքը, իղձերն ու երազանքները, մոռանալու մեր նահատակներին»։ Հանրահավաքից հետո մեկնարկած երթն ավարտվեց Բագրատ Գալստանյանի՝ Հանրային ՀԸ-ի շենքից դուրս գալուց հետո։  Հայտարարվեց, որ Շարժման հետագա անելիքների մասին հայտարարություններ կլինեն։
09:19 - 03 հոկտեմբերի, 2024
Հանրային Հեռուստաընկերությունը պատրաստ է ուղիղ եթերում՝ հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին

Հանրային Հեռուստաընկերությունը պատրաստ է ուղիղ եթերում՝ հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Սրբազան պայքար» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1905 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ շարժումը երթով շարժվում է դեպի Հանրային Հեռուստաընկերություն՝ եթեր պահանջելու։ Հայտարարությանն արձագանքել է Հանրային Հ/Ը-ն։   «Քիչ առաջ` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։ Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։ Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին»,- հայտնում են Հանրային Հ/Ը-ից։
21:34 - 02 հոկտեմբերի, 2024
Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր. Բագրատ Սրբազան

Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր. Բագրատ Սրբազան

 Հանրապետության հրապարակում մեկնարկեց Սրբազան Պայքարի հանրահավաքը։ Ավելի վաղ, շարժման մասնակից երիտասարդները Մաշտոցի պողոտայից քայլերթ իրականացրին դեպի Հանրապետության հրապարակ և միացան հանրահավաքին։ Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես եկավ ելույթով․ « Այս պայքարի բովանդակությունը կեղծիքի ու արդարության, ստի ու ճշմարտության մասին է, որի ակունքներում ես կանգնել եմ բարձրագույն պատասխանատվությամբ։ Չեմ նստել ու սպասել, որ իմ փոխարեն ուրիշը պետք է գործի, վերլուծություններ չեմ արել ու այդպես ինքնաբավարարվել, չեմ քննադատել ուրիշներին, ովքեր պայքարել են և վերջում որոշել, որ հիասթափված են, քաղաքականություն չեմ խաղացել ու քաղաքական գործիչ լինելու հավակնություն ստանձնել ու ամենից փորձել դիվիդենտներ քաղել՝ փորձելով մաքուր նկարագրով մնալ։ Մեր դիմաց ծանր իրադարձություններ ու սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ։ Այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է և հետևողական։ Եվ դարձյալ պետք է կրկնեմ՝ մի՛ մտածեք հնարավոր ու անհնարի մասին, մտածե՛ք ու գործե՛ք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պետք է հասնի բոլորի մտքին։ Ես ձեզ երբեք մենակ չեմ թողել ու չեմ թողնելու։ Զինվե՛ք հավատքով, համբերությամբ ու պայքարի կամքով։ Մոռացե՛ք անզորության բոլոր զգացումները, մտածե՛ք հաղթանակի մասին։ Դիմում եմ քաղաքական գործիչներին՝ դո՛ւրս եկեք սովորական ապրելու կարգավիճակից։ Մեզ ընդհանրական համախմբում է անհրաժեշտ։ Գործել, գործել ու միայն գործել՝ առանց որևէ շահերի։  Ստի քարոզչության օջախը, թունավորման կետն իրենց ֆեյքերի ՊՈԱԿ-ի հետ միասին, չարիքի որջը գտնվում է Հանրային հեռուստաընկերություն կոչված օջախում։ Մենք գնալու ենք այնտեղ ուղիղ եթերի պահանջով և պարտադրելու ենք, որպեսզի ճշմարտության ձայնն այնտեղից հնչի։ Տեղում կորոշենք, թե ինչ գործողություններ ենք կատարելու։ Դա լինելու է մեր առաջին պահանջը։ Մեր քաղաքացիական ճնշումով պետք է նաև հասնենք նրան, որ այս ստի կայսրության ամենակարևոր աշտարակը կարողանա նաև ճշմարտության մասին խոսել»։ Ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, քայլում են դեպի Հանրային հեռուստաընկերություն։ 
21:11 - 02 հոկտեմբերի, 2024
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հավաք է անցկացրել և հայտարարել քայլերի մասին |armenpress.am|

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հավաք է անցկացրել և հայտարարել քայլերի մասին |armenpress.am|

armenpress.am: «Սրբազան պայքար» կոչվող շարժումը  Մարզահամերգային համալիրում հավաք է հրավիրել և ներկայացրել հետագա քայլերը։  Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ նախատեսում է ակտիվ գործունեությունը վերսկսել հոկտեմբերի 2-ին՝ Հանրապետության հրապարակում հանրահավաքով։ «Որոշ հանգամանքներ հաշվի առնելով, ի մասնավորի՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, մեր համակարգող խորհրդի և զանազան այլ անձանց հետ խորհրդակցաբար որոշել ենք, որ մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկում ենք հոկտեմբերի 2-ին ժամը 18:30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում, մտնելով պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված»,-հայտարարեց նա: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ շարժումը նոր է սկսվում: «Եթե սա ոմանց համար քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է: Եվ այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ է և համբերատար, ով պատրաստ է զոհաբերության ու զրկանքների, որովհետև սա ճշմարտության համար պայքար է և ոչ ոք չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից»,-նշել է նա:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
20:00 - 22 սեպտեմբերի, 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին․ Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին․ Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։ «Մեր մարզային այցելություններից ամենատեսանելին ու հստակը երկու բան է։ Առաջինը, մարդկանց տրամադրությունները շատ բարձր են, ակնկալիքները, պատրաստակամությունն ու ներգրավված լինելու ցանկությունը՝ շատ մեծ։ Երկրորդը, չարիքի կողմից իրականացվող գործողությունն անհավատալի տարածություններ է գրավում մարդկանց վախեցնելու, սարսափեցնելու, աշխատանքից հեռացնելու, տարբեր միջոցներից զրկելու առումով։ Եվ այս ամենը միայն նրա համար, որ մարդիկ քաղաքական կամ քաղաքացիական հայացքներ ու դիրքորոշում ունեն։ Շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին, համակարգող խորհուրդի նիստ ենք ունեցել, գործողությունների որոշակի ուղղվածությունը կա»,-ասել է նա:
20:27 - 15 հուլիսի, 2024
Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը
 |news.am|

Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը |news.am|

news.am: Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած շարժման մասնակիցների հանդիպումը: Բագրատ Սրբազանը նշեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին: Նախքան հանդիպման մեկնարկը, Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների՝ օրերս Կիրանց կատարած այցին: «Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են»,-ասաց նա: Խոսելով մարզեր կատարած իր այցերի մասին՝ Բագրատ Սրբազանն  ասաց, որ նկատում է՝ հասարակության շրջանում վախի մթնոլորտ է տիրում. «Ամեն հանդիպումից հետո կանչում են մարդկանց վախեցնում, հրահանգավորում: Բոլոր հնարավոր տարբերակներով վախեցնում են մարկանց՝ մեկը զինծառայող ունի, մեկը աշխատող... այդպես վախեցնում են»,-ասաց նա և հավելեց, որ չնայած այդ ամենին, մարդիկ միտված են փոփոխությունների՝ իշխանափոխության: Հանդիպման ընթացքում տեղի ունեցան քննարկումներ ՝ «Աշխարհաքաղաքական լարվածությունը, ուժային կենտրոնների շահերը տարածարջանում և Հայաստանը» և «Սոցիալական քաղաքականություն, սոցիալական արդարություն, գործազրկության  հիմնախնդիրը, մեղմացման և հաղթահարման ուղիները» թեմաներով: Քննարկումների բանախոսներն էին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
21:30 - 08 հուլիսի, 2024