Բաղրամյան պողոտան բաց է, երթևեկությունը՝ վերականգնված
 |azatutyun.am|
11:33 - 14 հունիսի, 2024

Բաղրամյան պողոտան բաց է, երթևեկությունը՝ վերականգնված |azatutyun.am|

azatutyun.am: Բաղրամյան պողոտայում վրաններ այլևս չկան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հեռացել է պողոտայից, երթևեկությունը պողոտայում վերականգվել է։

Երեկ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ հունիսի 14-ից պողոտան կբացվի՝ նշելով, որ «սպառել են 4 օրերի շրջանը»։

Երևանի գլխավոր պողոտաներից մեկը փակ էր հունիսի 9-ից։ Այդ օրը կայացած հանրահավաքին Տավուշից մեկ ամիս առաջ Երևան հասած շարժման առաջնորդը հայտարարեց, որ մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը։

«Մենք ուզում էինք, որ այս 4 օրերի գագաթը լիներ այս մարդու հեռացումը, բայց վավերական իմաստով այս մարդն արդեն հեռացված է, անկախ նրանից՝ ինչ են ուզում անել», - երեկ հայտարարեց Բագրատ Գալստանյանը՝ նշելով, որ ուզում է ամբողջ շարժումը «վերադասավորել ու հասցնել իր հաղթական ավարտին»։

Առաջիկա օրերին, ըստ սրբազանի, տարբեր հանդիպումներ են ունենալու։ Թե ում հետ, նա չմանրամասնեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել