hetq.am: Համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվության՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել են «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի՝ շահագործման հանքավայրը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Մարջանի ոսկի- բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամաս և թևեր (Հր.692-Ա 13.12.2019թ.), «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի` շահագործման հանքավայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամաս (Հր.693-Ա 13.12.2019թ.), և «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի՝ շահագործման հանքավայրը՝ ՀՀ Վայոց Ձորի մարզ, Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայր (Հր.711-Ա 19.12.2019թ.) ընդերքօգտագործման իրավունքները: Այս մասին տեղեկացնում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը՝ հղում անելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
comment.count (0)