ՏԿԵ նախարարը և Վրաստանի դեսպանը անդրադարձել են տրանսպորտի ոլորտին
21:18 - 25 հունիսի, 2025

ՏԿԵ նախարարը և Վրաստանի դեսպանը անդրադարձել են տրանսպորտի ոլորտին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին։ Ընդգծել եմ, որ այս ոլորտում համագործակցության հսկայական ներուժ կա, որի լիարժեք օգտագործումը կնպաստի տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտի ոլորտին, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությանը»,- նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել