ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել են դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։
Այնուհետև պաշտոնյաները այցելել են Տավուշի մարզ։
Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի հետ ծանոթացել է Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։
Ներկայումս ակտիվ հողային աշխատանքներ են իրականացվում փլուզված հատվածի վրա։
Շուրջ 11.1 կմ երկարությամբ հատվածի վրա տեղադրված է խոշորահատիկ ներքին շերտի և մանրահատիկ վերին շերտի ասֆալտբետոնը, որից 8 կմ վերին շերտը չի ընդունվել բացասական լաբորատոր փորձարկումների պատճառով։
Նախարարը տեղում շինարարին և պատասխանատուներին հանձնարարել է վերացնել թերությունները, ամբողջությամբ փոխել ներքին շերտը և բացառել անորակ և նախագծային շեղումներով աշխատանքը։
Ճանապարհի նշված հատվածի պայմանագրային ընդհանուր արժեքը 2 մլրդ դրամից ավելի է։
comment.count (0)