ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում ՏԿԵ նախարարությունից:
Հանդիպման ժամանակ անդրադարձ ենք կատարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։
Քննարկել ենք Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող աշխատանքներին:
comment.count (0)