Տեսչական մարմինը Կապանի ԼՀԿ-ում ստուգում կիրականացնի. կառույցը չի հերքում, որ Սյունիքի տարածքային բաժնի պետն այնտեղ է աշխատել
 |hetq.am|
12:22 - 30 հունիսի, 2024

Տեսչական մարմինը Կապանի ԼՀԿ-ում ստուգում կիրականացնի. կառույցը չի հերքում, որ Սյունիքի տարածքային բաժնի պետն այնտեղ է աշխատել |hetq.am|

hetq.am: Երկու շաբաթ առաջ «Հետքն» անդրադարձել էր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերգետնյա հատվածում իրականացվող աշխատանքներին։ Մեր լուսանկարներում երեւում էին երկրի մակերեւույթին հայտնված մեծ խոռոչներ, որոնք տանում են դեպի ստորգետնյա հանք, ինչպես նաեւ վերգետնյա հատվածում կատարվող հողային աշխատանքներ։ Շահումյանի հանքը, ըստ ներկա թույլտվության, պետք է շահագործվի միայն փակ (ստորգետնյա) եղանակով։

Չնայած տեղացիները մեզ հայտնել էին, որ ԼՀԿ-ն ծածուկ, առանց թույլտվության հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ է սկսել, կոմբինատից «Հետքին» փոխանցել էին, թե տարածքում շինտեխնիկա է աշխատում այլ պատճառով: Ըստ այդմ՝ հանքի շահագործման հետեւանքով նախկինում ձեւավորվել են ստորգետնյա դատարկություններ, որոնք բավականին մոտ են եղել երկրեւի մակերեւույթին, ու հետագայում տեղի են ունեցել փլուզումներ, ինչպես նաեւ ձեւավորվել են գոտիներ, որտեղ փլուզման բարձր ռիսկ կա:

«Ընկերությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է համապատասխան պետական լիազոր մարմինների հետ համաձայնեցված միջոցառումներ՝ փլուզված հատվածներում լանդշաֆտի վերականգնման եւ ռեկուլտիվացման, փլուզումային ռիսկի գոտիներում փլուզումների կանխարգելման ուղղությամբ,- «Հետքին» հայտնել էին ԼՀԿ-ից։- Այդ միջոցառումների շրջանակներում փլուզումային ռիսկի հատվածներին մատչելիություն ապահովելու համար մակերեւույթին իրականացվում են սահմանափակ ծավալով հողային աշխատանքներ»։

Այսինքն՝ ըստ կոմբինատի, խոռոչները բացվել են՝ փլուզման ռիսկ ունեցող ստորգետնյա հատվածներ մտնելու եւ վերը նշված աշխատանքները կատարելու համար:

Տեղի ունեցողի մասին գրավոր հարցեր էինք ուղղել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին, սակայն դրանց պատասխանել էր տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը։ Վերջինս միայն նշել էր, որ տեսչական մարմինը նախատեսում է ստուգում իրականացնել մեր կողմից բարձրացված հարցերի շրջանակներում, ինչից հետո կտրամադրվի տեղեկատվություն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել