armenpress.am: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի ընտրանին մրցեց Բելգիայի հավաքականի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դյուսելդորֆում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով` չմոռանալով նաև հստակ գործել պաշտպանությունում: Առաջին կեսի 45 րոպեներին թիմերից և ոչ մեկ չիրացրեց իր պահը: Հավաքականներն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկին Ֆրանսիան առավել շատ էր տիրում նախաձեռնությանը: Բելգիան էլ իր հերթին ամեն կերպ փորձում էր գտնել ֆրանսիացիների խոցելի օղակը: Սակայն, ի վերջո, Ֆրանսիային հաջողվեց գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Վերտոնգենը:
Ֆրանսիա-Բելգիա` 1:0:
Քառորդ եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Պորտուգալիա-Սլովենիա զույգի հաղթողի հետ:
comment.count (0)