Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունը։
Յուրիկ Հովեյանը (63կգ) դարձավ Մ20 ԵԱ բրոնզե մեդալակիր՝ մեդալի համար մրցամարտում հաղթելով թուրք մրցակցին։
Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Պապիկ Ջավադյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Գասպար Տերտերյանը (67 կգ) կիսաեզրափակիչում 5։1 հաշվով հաղթեց հունգարացի մրցակցին։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Հրայր Հովհաննիսյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Այսօր 97 կգ Արշակ Գեղամյանը մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց գերմանացի մրցակցին։ 97 կգ Արշակ Գեղամյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։ 77 կգ Հենրիկ Գևորգյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
comment.count (0)