Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանց գյուղում նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին:
Այս մասին վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում և կատարել հետևյալ գրառումը․
«Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի»,- գրել է վարչապետը։
Վարչապետը նաև ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։
Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Վարչապետն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված, ծանոթացել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի ավարտից հետո իրականացված աշխատանքներին։
Տավուշի մարզի Կիրանց գյուղում նոր ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունն առաջացել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածներում իրականացված սահմանազատման աշխատանքներից հետո։
Ավելի վաղ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ Կիրանցի նոր ճանապարհը նախատեսվում է կառուցել երկու ամսվա ընթացքում։
comment.count (0)