Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
16:11 - 24 հունիսի, 2025

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը:

Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել արտահանման առանցքային ապրանքների ու ծառայությունների ընտրությանը, ինչպես նաև թիրախային շուկաներին:

Ծավալվել է քննարկում արտահանմանն առնչվող խնդիրների ու մարտահրավերների, արտահանման աջակցության ընդլայնված գործողությունների, ինչպես նաև արտահանման խթանման միջոցառումների շուրջ:

Այս համատեքստում, վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով հանդիպման ընթացքում ներկայացված դիտարկումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել