shantnews.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Բելգիայի իր պաշտոնակցի՝ Հաջա Լահբիբի հետ հանդիպում է ունեցել։
X-ի իր միկրոբլոգում Միրզոյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը:
«Ինչպես միշտ, հաճելի հանդիպում ունեցա իմ գործընկեր Հաջա Լահբիբի հետ։ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստան-Բելգիա կապերն ավելի ընդլայնելու ուղիների, Հայաստանի ու ԵՄ գործընկերության մասին։ Մենք գնահատում ենք այն, ինչին հասել ենք և ներգրավված ենք ավելիի համար», – գրել է Միրզոյանը։
comment.count (0)