Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի երեք անդամներն էլ զոհվել են |news.am|
19:35 - 12 հուլիսի, 2024

Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի երեք անդամներն էլ զոհվել են |news.am|

news.am: Հուլիսի 12-ին Մոսկվայի մարզում վթարի է ենթարկվել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ, բոլորը զոհվել են։

«Известия»-ի հաղորդմամբ, Sukhoi Superjet 100 ինքնաթիռը կործանվել է մերձմոսկովյան Կոլոմնայի շրջանում։

Օդանավն ընկել է Ապրակսինո գյուղի մոտ գտնվող անտառում, տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել։ Ավելի ուշ Կոլոմնայի ղեկավար Ալեքսանդր Գրեչիշչևը ճշտել է, որ ինքնաթիռը կործանվել է Բոլշոյե Կարասևո գյուղի մոտ գտնվող անտառում։ Նա հավելել է, որ տեղի բնակիչների համար սպառնալիք չկա։ Ըստ եղած տեղեկությունների, ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, եղել է անձնակազմի երեք անդամ՝ երկու օդաչու և ղեկապետը։ Նրանք բոլորը, ըստ նախնական տվյալների, զոհվել են։

Շարունակությունը` սկզբաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել