Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը |civilnet.am|
11:43 - 15 հուլիսի, 2024

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը |civilnet.am|

civilnet.am: Իրանում Ադրբեջանի դեսպանատունը հուլիսի 15-ից վերսկսել է իր գործունեությունը, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջանի դեսպանն ու դեսպանության կազմը վերադարձել են Իրան։

Ադրբեջանական դեսպանատունը, ըստ հաղորդագրության՝ գործելու է նոր հասցեում․ «Իրանական կողմը, որպես հավատարմագրման երկիր, «դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» շրջանակներում անվտանգության ապահովման իր պարտավորությանը համապատասխան, դեսպանության նոր շենքի առջև իրականացրել է համապատասխան միջոցառումներ՝ պահպանությունն ապահովելու ուղղությամբ»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշում են, որ դեսպանատան աշխատանքի վերսկսումը կնպաստի ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը Իրանում դադարեցվել էր 2023-ի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված անձը մուտք էր գործել պահակակետ և սպանել անվտանգության ծառայության պետին։ Միջադեպի հետևանքով նաև վիրավորվել էր դեսպանատան երկու աշխատակից։ Հարձակում գործած անձը ձերբակալվել էր և, ըստ ադրբեջանական մամուլի՝ մահապատժի ենթարկվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել