shantnews.am: 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում ավելի քան 39 հազար պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Այսօր Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 39006-ի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նույն ժամանակահատվածում Գազայում տուժել է 89 818 պաղեստինցի։
Առողջապահության նախարարությունը նշում է, որ միայն անցած 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի շրջանների գնդակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 23 արաբ, վիրավորվել՝ 93-ը։
comment.count (0)