ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԽ քարտուղար Արեմն Գրիգորյանի Ֆեյսբուքի էջից․
«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորել եմ ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը:
Հանդիպմանը քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - նշված է գրառման մեջ։
comment.count (0)