Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրողներ Սիրանույշ Մուրադյանն ու Լիանա Կարապետյանը հաղթել են դատարանում։
«Հաղթանակ. Հանուն Հայաստանի Հանրապետության... Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցը՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։
Վիրտուոզ էր փաստաբան Տիգրան Ղազարյանի պաշտպանությունը...շնորհակալ ենք», - Faceboo - ում գրել է Սիրանույշ Մուրադյանը։
«Հանրային հեռուստաընկերությունում տիրող կամայականություններին մենք մեր բաժին հարվածը հասցրինք!!! Այս տարեսկզբին անհիմն ազատվեցինք մեր լրագրողական երկարամյա աշխատանքից։ Միակ բացատրությունը, որ ստացանք՝ հների հետ չեմ ուզում աշխատել (Պետրոս Ղազարյան)...
Արդարությունը հիվանդացավ, բայց չմահացավ... Ավելի քան 10 ամիս ձգված դատավարությունն ավարտվեց Լիանա Կարապետյանի ու Սիրանույշ Մուրադյանի հաղթանակով!!! Վարչական դատարանը բավարարեց մեր հայցը` ընդդեմ Հ1-ՀՀՌԽ-ի տանդեմի!!!», - Facebook - ում գրել է Լիանա Կարապետյանը։
Լիանա Կարապետյանն ու Սիրանույշ Մուրադյանը այս տարվա հունվարին, իրենց խոսքով, առանց լուրջ պատճառաբանության ազատվել են աշխատանքից։
Նրանք հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու, իրենց նկատմամբ կայացված կամայական որոշումը բողոքարկելու համար։
comment.count (0)