Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային
21:56 - 23 հուլիսի, 2024

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 88:72 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ վաստակած 20 միավորով:

Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին` մրցելով Ադրբեջանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել