Նոան պատմական ռեկորդ է գրանցել հայկական ֆուտբոլի պատմության մեջ
 |armsport.am|
22:59 - 25 հուլիսի, 2024

Նոան պատմական ռեկորդ է գրանցել հայկական ֆուտբոլի պատմության մեջ |armsport.am|

armsport.am: Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի խոշոր հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին»։

Հանդիպումն ավարտվեց Ռուի Մոտայի թիմի հաղթանակով՝ 7-0 հաշվով։
 

Նշենք, որ այս հաղթանակն ամենախոշորն է հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։

Երևանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացեց Վիրջիլ Պինսոնը, որին հետևեցին Գոնսալո Գրեգորիոյի հեթ-տրիկը և Էրալդո Չինարիի դուբլը, իսկ հանդիպմանվերջակետը դրեց Հելդեր Ֆերեյրան՝ 7-0։ Գոլերը խփվեցին համապատասխանաբար խաղի 19-րդ, 28-րդ, 31-րդ, 58-րդ, 71-րդ, 72-րդ և 90-րդ րոպեներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել