Լարված իրավիճակ Հրազդանում․ ցուցարար չարենցավանցիները պահանջում են, որ Կոտայքի մարզպետը գա անձնագրային բաժին |aravot.am|
12:04 - 26 հուլիսի, 2024

Լարված իրավիճակ Հրազդանում․ ցուցարար չարենցավանցիները պահանջում են, որ Կոտայքի մարզպետը գա անձնագրային բաժին |aravot.am|

aravot.am: «Մենք Կոտայքի մարզպետին հրավիրում ենք անձնագրային բաժին։ Խնդրում ենք իրեն ասեք՝ չարենցավանցիները եկել, ցույց են անում, պահանջում են, որ դուք գաք, ձեր աչքով տեսնեք՝ ինչ է կատարվում»,- քիչ առաջ Հրազդանում բողոքի ցույցի մասնակիցներն այսպիսի հայտարարություն արեցին։

Ի պատասխան՝ ոստիկանության ներկայացուցիչները, որոնք թույլ չտվեցին, որ անգամ հինգ րոպե չարենցավանցիները ճանապարհը փակեն և իրենց իրազեկումն իրականացնեն, դիմելով ցուցարարներին, ասացին՝ մարզպետարանի տեղը չգիտե՞ք։

Նշենք, որ չարենցավանցիների դժգոհությունն է առաջացրել այն, որ Չարենցավան համայնքի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան։ «Ետ ենք բերելու անձնագրային բաժինը» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրամանով արմատական «բարեփոխման» անվան տակ Չարենցավան համայնքի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան` առաջացնելով Չարենցավանի խոշորացված համայնքի բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։ Դուք, որպես կառավարության ներկայացուցիչ, նահանգում անուղղակի պատասխանատվություն եք կրում այդ անհեթեթ որոշման համար, իսկ որպես քաղաքական թիմի անդամ ուղղակի եք պատասխանատու այդ բոլոլայի համար։ Ուստի, մենք Ձեզ առաջարկում ենք այց կատարել Հրազդանի անձնագրային բաժին`անձամբ զգալով, թե ինչ ահավոր ու անմարդկային պայմաններ է ստեղծել Ձեր քաղաքական թիմը, խոշորացված Հրազդան, խոշորացված Ծաղկաձոր և խոշորացված Չարենցավան համայնքների բնակիչների համար։ ՀՀ կառավարությունից պահանջում ենք հետ բերել անձնագրային բաժանմունքը»։

Ոստիկանները, դիմելով ցուցարարներին ասացին՝ ճանապարհը չի փակվելու։ Դիմելով ցուցարարներից մեկին, որը կանգնել էր փողոցում՝ պաստառը ձեռքին, ոստիկանության ծառայողն ասաց․ «Ասում եմ՝ դուրս արի ճանապարհից»։ Ցուցարարն ասաց՝ մի գոռա վրաս։ Բոլորը նկարահանվում է, պատասխան ես տալու»։

Ոստիկանության ծառայողն ասաց՝ ես պատասխան կտամ։ Ցուցարարներն ասացին՝ մենք ուզում ենք մեր պահանջը հնչեցնել և դուրս գալ։ Սակայն այդպես էլ ցուցարարներին թույլ չտվեցին փակել ճանապարհն ու իրենց պահանջը հնչեցնել։

Բողոքի ցույցի մասնակիցներին բերման ենթարկեցին։ 

Այնուհետև նրանք ասացին՝ իրենց ընկերներից Գագիկը մի երգ է հորինել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի համար, որը ցանկանում են նվիրել Հրազդանի ոստիկանությանն ու գնալ այստեղից։ Այդ պահին ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտեցին ու բերման ենթարկեցին կիթառ նվագել ցանկացող անձին։ Քիչ անց նրան բաց թողեցին՝ հայտնելով, որ վարչական տույժի է ենթարկվել ճանապարհ փակելու համար։

Մանրամասները՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել