Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը տարածել է Իշխան Սաղաթելյանը։
«ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։
Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ձերբակալությունների, խուզարկությունների մասին հայտարարել էին նաեւ Սրբազան շարժումն ու «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը։
ՆԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
comment.count (0)