31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից
21:42 - 11 հունիսի, 2025

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից

Երևանում ավտոբուսի վարորդ է բռնության ենթարկվել։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։
 
Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։
 
Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը իր ֆեսբուքյան էջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել