Քասախում իրավիճակը լարվեց. ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
 |news.am|
10:08 - 16 հունիսի, 2025

Քասախում իրավիճակը լարվեց. ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին |news.am|

news.am: Քիչ առաջ բողոքի ակցիա իրականացնող Քասախի բնակիչները անտեսելով ոստիկանների հորդորները, փակեցին Երևան մտնող մայրուղին։

Քասախցիները պահանջում են վերականգնել երթուղում 59 համարի ավտոբուսը։ Սակայն, մինչև նրանք իրենց խնդրի մասին կհասցնեին բարձրաձայնել, մեծաթիվ ոստիկաններն սկսեցին ուժ կիրառելով ա կցիայի մասնակիցներին բերման ենթարկել։ Բերման ենթարկվածների թվում նաև անչափահասներ կան։
«Երկրում ոչ մի բան չի փոխվել։ Ոստիկանությունը ուժ է կիրառում։ Ընդամենը խաղաղ ակցիա էինք անում ու այսպես եղավ։ Կանանց,  տղամարդկանց բրդելով... Ոչ մի բան չէինք անում, խաղաղ ակցիա էր։ Երբեք այսպես չի եղել։ Ոստիկանները տրամադրված էին շատ կոպիտ»,- ասաց ակցիայի մասնակից կինը։

«Ինչո՞ւ են զորք ուղարկել քասախցու վրա։ Ընդամենն ուզում ենք ավտոբուսը 200 մետր վերև բարձրանա։ Մարդուն բերման են ենթարկում նրա համար, որ մարդ ասում է ավտոբուս ենք ուզում, որ ընդամենը  սովխոզ բարձրանա։ Այսքան զորքը բերել կանգնացրել են, որ 59 համարը չբարձրանա վերև»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։  

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ վերջերս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։

Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել