Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակներ վարժության եզրափակիչ է անցել
10:36 - 28 հուլիսի, 2024

Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակներ վարժության եզրափակիչ է անցել

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Վահագն Դավթյանը վերջնական արդյունքներով օղակներ վարժության եզրափակիչ է անցել։

Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը օղակների վարժության որակավորման փուլում  վաստակել է 14.733 միավոր:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հենացատկում եզրափակիչ էր անցել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել