Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիական խաղերում
17:51 - 04 օգոստոսի, 2024

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիական խաղերում

ՀՀ-ն ներկայացնող 35-ամյա Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Նա օղակների վարժության եզրափակչում վաստակեց 14,866 միավոր՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:

Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացավ Չինաստանի ներկայացուցիչը:

Վահագն Դավթյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին և օղակների վարժության եզրափակիչ դուրս էր եկել 7-րդ տեղով:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել