Հայաստանը առաջին մեդալն ունի Փարիզի Օլիմպիական խաղերում։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի հենացատկ վարժության եզրափակչում դարձել է արծաթե մեդալակիր։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր։
Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.666 միավոր էր հավաքել և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
comment.count (0)