Մալխաս Ամոյանը պարտվեց և կպայքարի բրոնզե մեդալի համար. ՕԽ
20:32 - 06 օգոստոսի, 2024

Մալխաս Ամոյանը պարտվեց և կպայքարի բրոնզե մեդալի համար. ՕԽ

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը պարտվեց Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում՝ 3։1 հաշվով։ 

Ամոյանը ՕԽ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեջադի նկատմամբ:

Եզրափակիչները կկայանան վաղը՝ օգոստոսի 7-ին։ Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ 

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը կմրցի  ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել