Եվրոպական չափանիշներին համահունչ ազգային բարեփոխումների արդյունավետ իրականացում. արդարադատության փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանության պատվիրակությանը
18:33 - 07 օգոստոսի, 2024

Եվրոպական չափանիշներին համահունչ ազգային բարեփոխումների արդյունավետ իրականացում. արդարադատության փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին փոխարինող, գործերի ժամանակավոր հավատարմատար Արվիդաս Նաույոկաիտիսի պատվիրակությանը:
 
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համահունչ ազգային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ուղղված ֆինանսական ներդրման համար:
 
Նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Լիտվայի կողմից ստանձնած նախագահության իրականացմանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024 թ. սեպտեմբերի 4-ին Վիլնյուսում կայանալիք ԵԽ անդամ երկրների արդարադատության նախարարների համաժողովին մասնակցության հարցը, ինչպես նաև «Արհեստական բանականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիային միանալու նպատակահարմարությունը:
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ կատարվող մեծածավալ և կաևոր աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել