Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը չի կարողացել դուրս գալ 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:
Հայ ըմբիշը պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլաևին: Եթե Աբդուլաևը դուրս գա եզրափակիչ, Արսեն Հարութունյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կունենա և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հարությունյանը պայքարի մեջ է մտել այսօր. 1/8 եզրափակչում Արսեն Հարությունյանը 13-3 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող ըմբիշին։
comment.count (0)