Սլավիկ Գալստյանը պարտվեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում
21:32 - 08 օգոստոսի, 2024

Սլավիկ Գալստյանը պարտվեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի բրոնզե մեդալի համար պայքարում նա զիջեց կուբացի Լուիս Օրտա Սանչեսին 0։7 հաշվով։

Հիշեցնենք՝ Գալստյանը տպավորիչ և լարված պայքարում 3:2 հաշվով հաղթել էր ֆրանսիացի ըմբիշին և դուրս էր եկել կիսաեզրափակիչ:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 3:2 հաշվով հաղթել է մրցակցին և դուրս եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։
 
Ավելի վաղ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում մրցել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմջոն Աբդուլլաևի հետ և պարտվել 12:5 հաշվով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել