Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չորրորդ տեղում է
16:02 - 10 օգոստոսի, 2024

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չորրորդ տեղում է

102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում պոկում վարժությունից հետո երկրորդն էր, սակայն երկամարտում ցույց տալով 398 կգ արդյունք զբաղեցրել է չորրորդ տեղը:

102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը պոկում վարժությունն ավարտել է 186 կգ արդյունքով: Առաջին մոտեցմամբ Կարապետյանը գլխավերևում է պահել 180 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ 186 կգ-ն ձախողել է, բայց երրորդ մոտեցմամբ կարողացել է բարձրացնել 186 կգ կշռող ծանրաձողը:

Հրում վարժությունում Կարապետյանը հաջող է կատարել առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 212 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չի կարողացել բարձրացնել ծանրաձողը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել