«Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում․ կալանավորները համաձայն չեն մեղադրանքի հետ, դատապարտյալները՝ առողջական խնդիրներ ունեն
 |pastinfo.am|
19:18 - 21 օգոստոսի, 2024

«Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում․ կալանավորները համաձայն չեն մեղադրանքի հետ, դատապարտյալները՝ առողջական խնդիրներ ունեն |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 21-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։

«Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել հուլիսի 23-ից, մյուսը՝ օգոստոսի 9-ից։ Պատճառն անհամաձայնությունն է իրենց առաջադրված մեղադրանքի հետ։ Դատապարտյալներից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 14-ից, մյուս դատապարտյալը՝ օգոստոսի 16-ից, պատճառը նրանց առողջական խնդիրներն են »,- ասաց Նավիկյանը՝ նշելով, որ հացադուլ հայտարարածների հետ պարբերաբար տարվում են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի բացասական հետևանքների, իրենց կողմից ներկայացված հարցերը համապատասխան իրավական ընթացակարգերով լուծելու վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել