Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ․ քննարկվել են ՀՀ ներքաղաքական հարցեր
19:45 - 23 օգոստոսի, 2024

Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ․ քննարկվել են ՀՀ ներքաղաքական հարցեր

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից տեղեկացնում են՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։

Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող  հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա։

Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանում խմբակցության անելիքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել