Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք Տիգրանին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:
comment.count (0)