armenpress.am: «Տելեգրամ»-ի համահիմնադիր Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս։ Այս մասին գրել է «Paris Match» ամսագիրը։
39-ամյա Դուրովը ձերբակալվել էր Փարիզից դուրս գտնվող Լե Բուրժե օդանավակայանում, նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար՝ կապված հաղորդագրությունների հավելվածում ենթադրյալ անօրինական գործունեության հետ:
Դատարանը նրան ազատ է արձակել 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ առանց Ֆրանսիայի տարածքը լքելու իրավունքի։ Նշվում է, որ նշանակված 5 միլիոն եվրո գրավը Դուրովը կարող է վճարել նաև մաս-մաս։
comment.count (0)