azatutyun.am: Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը այսօր դուրս եկավ Dragon տիեզերանավից և մի քանի րոպե մնալով բաց տիեզերքում վերադարձավ տիեզերանավ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մասնավոր անձը դուրս է գալիս բաց տիեզերք։
Այդ պահին Dragon-ը գտնվում էր երկրից ավելի քան 700 կիլոմետր հեռավորության վրա և ուներ ժամում 25 հազար կիլոմետր արագություն։ Նախկինում բաց տիեզերք էին դուրս եկել միայն պրոֆեսիոնալ տիեզերագնացները։
SpaceX -ի տիեզերական առաքելությունը ուղիղ հեռարձակվում է X սոցցանցում, որը նույնպես պատկանում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Իլոն Մասկին։
Նրա SpaceX մասնավոր ընկերությունը հաջողությամբ ուսումնասիրում է տիեզերքը։
comment.count (0)