Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:
Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:
comment.count (0)