tert.am: Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։ Վիրավորների թիվը շուրջ 2,800 է։
Այս մասին հայտնում են Լիբանանի առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 17-ին Լիբանանում «Հեզբոլլահի» հարյուրավոր անդամներ տուժել են կիբերհարձակման հետևանքով․ նրանց ռադիոկապի սարքերն անսպասելիորեն պայթել են։ Դեպքը տեղի է ունեցել Բեյրութի հարավային արվարձաններում:
Պայթյունի հետևանքով տուժել է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։
comment.count (0)