ՌԴ-ում Իրանի դեսպանը Իգոր Խովաևի հետ քննարկել է Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր
 |1lurer.am|
13:55 - 18 սեպտեմբերի, 2024

ՌԴ-ում Իրանի դեսպանը Իգոր Խովաևի հետ քննարկել է Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև խորհրդակցությունների շրջանակներում։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր, ընդգծել այդ տարածաշրջանում համագործակցության կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել