armenpress.am: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 15֊ի դրությամբ Հայաստանի ու Ռուսաստանի միջև օդային ճանապարհով փոխադրվել է ավելի քան 28 հազար տոննա բեռ, ինչը 12 տոկոսով գերազանցել է բեռնափոխադրումների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Մոսկվայում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշել է, որ նույն ժամանակահատվածում երկու երկրների միջեւ օդային ճանապարհով փոխադրվել է շուրջ 2.4 միլիոն ուղեւոր։
Փոխվարչապետը խոսել է նաև երկաթուղային տրանսպորտով ուղևորափոպադրումների աճի մասին։
«Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում երկաթուղային տրանսպորտով փոխադրվողների թիվն աճել է 7 տոկոսով` կազմելով 480 հազար մարդ»,- ասել է նա։
comment.count (0)