hetq.am: Ռուսաստանը կառուցողական միջոցներ է ձեռնարկում Անդրկովկասում, ու մեծ մասամբ հենց այդ ջանքերի շնորհիվ են Բաքուն և Երևանը հաջողությամբ շարժվում դեպի երկկողմ հարաբերությունների կարգավորում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։
«Ի հակակշիռ Արևմուտքի կործանարար գործողությունների՝ Ռուսաստանն այս տարածաշրջանում ստեղծարար միջոցներ է ձեռնարկում։ Մեծ մասամբ մեր պետության ջանքերի շնորհիվ ակնհայտ է Բաքվի և Երևանի դրական առաջխաղացումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ներկայում ավարտվել է միջպետական սահմանի ամենաբարդ հատվածներից մեկի՝ Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի միջև սահմանազատումը:
comment.count (0)