Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը պարտություն կրեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը Հունգարիայի հավաքականն էր: Ազգային թիմի կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը: Պարտություն կրեց Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հայաստան-Հունգարիա` 1,5:2,5:
Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կեզրափակվի սեպտեմբերի 22-ին:
comment.count (0)