Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն ուժերն էր չափում Մոնղոլիայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականի կազմում առաջին խաղատախտակին հաղթանակի հասավ Լիլիթ Մկրտչյանը:
Հաղթանակ տոնեցին նաև Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեց Մարիամ Մկրտչյանը: Հայաստան-Մոնղոլիա` 3,5:05: Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կեզրափակվի սեպտեմբերի 22-ին:
comment.count (0)