Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը՝ ժամանակ առ ժամանակ Հանրապետության տարածքի զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից․
«Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- նշված է հայտարարությունում։
comment.count (0)