Մարտի 1-ի գործով նոր դատավորը 2018-ին «Իմ քայլ»-ի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել |factor.am|
21:08 - 21 սեպտեմբերի, 2024

Մարտի 1-ի գործով նոր դատավորը 2018-ին «Իմ քայլ»-ի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել |factor.am|

factor.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգւյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն դատարանից:

Պետրոսյանն, ինչպես պարզվում է, 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: Համացանցում առկա են տեսանյութեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը շիրակցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում է իր թիմակիցներին և պատգամավորի թեկնածուներին, որոնցից մեկը Սարգիս Պետրոսյանն է:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել