Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. հայկական կողմը բացատրություններ է պահանջում
 |hetq.am|
17:19 - 22 սեպտեմբերի, 2024

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. հայկական կողմը բացատրություններ է պահանջում |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում։ Ընդ որում դա կապված է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջինիս գրառման հետ։ Քննադատության հիմնական պատճառն իր հոդվածն է, որտեղ Լամին գրել է, որ նախորդ տարի Ադրբեջանին «հաջողվել է ազատագրել 90-ականների սկզբին իր կորցրած տարածքները»։ Հայկական կողմն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել։

Ինչպես փոխանցում է The Daily Telegraph-ը, այն բանից հետո, երբ սեպտեմբերի 16-ին այս նախադասությունը հայտնվեց Լամիի Substack-ի բլոգում, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանում է պահանջել, թե արդյոք փոխվել է պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը՝ նախարարի կողմից արծարծված թեմայի վերաբերյալ: Այդուհանդերձ, դեսպանությունը պաշտոնական որևէ հայտարարություն չի արել այս մասով։

Պահպանողականների ստվերային կառավարությունում «արտաքին գործերի նախարարի տեղակալ» Ալիշա Քիրնսը ևս պահանջել է անհապաղ պարզաբանել, թե արդյոք տեղի է ունեցել «Միացյալ Թագավորության դիրքորոշման և հայտարարությունների տոնայնության էական փոփոխություն»:

Բացի այդ, նա ընդգծել է, որ այն հայտարարությունները, որոնք «հակասում են Մեծ Բրիտանիայում հաստատված քաղաքականությանը», բոլորովին անտեղի է անձնական բլոգում քննարկելը և «կասկածի տակ են դնում նախարարի խոհեմությունը»: Նյու Յորքի Սուրբ Հովհաննես համալսարանի պրոֆեսոր Մարկ Մովսեսյանը բրիտանացի նախարարի այս արտահայտությունը «շոկային անսիրտ և անգրագետ» է անվանել։

Մեծ Բրիտանիայի արտաքին նախարարությունը պաշտոնապես պատասխանել է The Daily Telegraph-ի այն հարցին, թե արդյոք Լամիի խոսքերը վկայում են, որ Լոնդոնի պաշտոնական դիրքորոշման մեջ փոփոխություն կա։ «Միացյալ Թագավորությունն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Մենք երկու կողմերին կառուցողական երկխոսության կոչ ենք անում և կշարունակենք աջակցել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու նրանց ձգտմանը»,- ասվում է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանի մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել