ՔՊ խմբակցության 27 պատգամավոր է միացել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին

 |factor.am|
19:09 - 27 սեպտեմբերի, 2024

ՔՊ խմբակցության 27 պատգամավոր է միացել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին |factor.am|

factor.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 27 պատգամավոր է միացել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին, այս մասին Factor.am-ին հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ավելի վաղ ՔՊ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ստորագրությունները ներկայացվել են խմբակցության ղեկավար կազմին։

Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ստորագրությունների քանակը բավարար է, սակայն, այդպես էլ չէր հստակեցրել, թե քանի ստորագրություն է հավաքվել և ովքեր են կողմ Գրիգոր Մինասյանի հնարավոր պաշտոնանկությանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիրավարդ Գևորգյանը նշանակվել էր արդարադատության փոխնախարար․ նա մինչ այս զբաղեցնում էր արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Նշանակումից հետո համացանցում սկսեց տարածում գտնել Գևորգյանի լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի գիրքը ձեռքին։ Աղմկահարույց լուսանկարի հետ կապված իշխանական և ընդդամադիր շրջանակները տարաբնույթ մեկնաբանություններով հանդես եկան։

Սեպտեմբերի 26-ին, ընդամենը 20 օր պաշտոնավարելուց հետո, Սիրավարդ Գևորգյանը հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարի պաշտոնից։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Խարդավանքները հաղթեցին բանականությանը։ Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար:

Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»։ Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան էջում կիսվել էր Սիրվարդ Գևորգյանի գրառմամբ և ափսոսանք էր հայտնել, որ «առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի»:

Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան էջում կիսվել էր Սիրվարդ Գևորգյանի գրառմամբ և ափսոսանք էր հայտնել, որ «առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել