Դաղստանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 13-ի
13:31 - 28 սեպտեմբերի, 2024

Դաղստանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 13-ի

Դաղստանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում են Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ չորս տուժածներ մնում են հիվանդանոցներում, նրանցից մեկի վիճակը ծանր է, երեքը՝ միջին ծանրության։

Մախաչկալայի ծայրամասի դաշնային մայրուղու վրա գտնվող գազալցակայանում նախօրեին պայթյուն է եղել, որից հետո էլ հրդեհ է բռնկվել։ Ավերվել է գազալցակայանի շենքը, հրդեհը պատել է տեխնիկական կայանը և ճաշարանը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման դեպքի առթիվ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել