armsport.am: Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր ընդունել է չեխական «Մլադա Բոլեսլավին» և 2:0 հաշվով կարևոր հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Առաջին կեսում «Նոան», թեև ամբողջովին տիրում էր նախաձեռնությանը, ուներ տարածքային առավելություն ու մի շարք գոլային պահեր ստեղծեց, սակայն չկարողացավ դրանք գոլի վերածել: Հանդիպման հաշիվը բացվեց միայն երկրորդ կեսում, երբ 58-րդ րոպեին «Նոայի» հակագրոհը գոլով եզրափակեց Մաթեուշ Այաշը:
«Նոայի» առավելությունը կրկնապատկեց Վիրջիլ Պինսոնը՝ փոխարինման մտած Գոնսալո Գրեգորիոյի փոխանցումից հետո 76-րդ րոպեին հրաշալի հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Լիգայի փուլում իր հաջորդ հանդիպումը «Նոան» կանցկացնի հոկտեմբերի 24-ին՝ Վիեննայում մրցելով «Ռապիդի» հետ:
comment.count (0)